23.04.2025
ԱՄՆ-ի ընտրողների մեծամասնությունը չի ցանկանում Թրամփի օգտին քվեարկել 2020թ-ին
prev Նախորդ նորություն

ԼՂ հիմնահարցը չեն քննարկել. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բոլթոնի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:


Այս մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքի իր էջում գրելով մանրամասներ.


«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր:


Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար:


Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:


Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել»,-հայտնել է նա:

ԱՄՆ-ում ձերբակալված իրանցի լրագրողին ազատ են արձակել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան