Նախագահ լինելու պատճառով ես «հսկայական գումարներ» եմ կորցնում. Թրամփ

617

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի կառավարման ընթացքում «հսկայական գումարներ» է կորցրել: Նախագահն իր աշխատանքն անվանել է «ամենակորստաբեր աշխատանքներից մեկը»: Այս մասին նա ասել է The New York Times պարբերականին:

«Բարեբախտաբար, ես գումարի կարիք չունեմ: Ինչ-որ մեկն ասում եմ, որ որևէ մեկը որևէ երկրից իմ հյուրանոցում է գիշերել: Եվ ես կասեմ՝ այո՛, բայց ես կորցնում եմ: Եվ թվերն անհավանական են»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:

Թրամփը հավելել է, որ չնայած դրան նա սիրում է իր աշխատանքը և մտադիր է վերընտրվել պաշտոնավարման երկրորդ ժամկետում:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...