Ամերիկացիներն անհանգստացած են ՌԴ նկատմամբ Թրամփի չափազանց բարյացակամ վերաբերմունքից
Յուրաքանչյուր երկրորդ ամերիկացին անհանգստացած է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի չափազանց բարյացակամ վերաբերմունքից: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները:
Հարցման արդյունքների համաձայն, դրա մասնակիցների 50 տոկոսն անհանգստացած է նման վերաբեմունքից, ընդ որում՝ 40 տոկոսին այդ խնդիրը լրջորեն է մտահոգում, իսկ 10 տոկոսին՝ որոշակիորեն: Հարցվածների 47 տոկոսը հայտարարել է, որ անհանգստացած չէ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի բռնած դիրքից: Հարցման մասնակիցների 51 տոկոսը գտնում է, որ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի դիրքորոշումը սպառնալիք չի ստեղծում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար, իսկ 45 տոկոսը հակառակ տեսակետն է պաշտպանում:
Հարցվածների կեսից ավելին՝ 55 տոկոսը, ենթադրում է, որ Թրամփի ընտանիքի անդամները ֆինանսական շահագրգռություն կամ այլ կապեր են ունեցել կամ կարող էին ունենալ Ռուսաստանի հետ, ինչն ազդել է Թրամփի դիրքորոշման վրա: Հարցման յուրաքանչյուր չորրորդ մասնակիցը համամիտ չէ այս կարծիքին: Հարցին, թե Ռուսաստանը կարող է արդյոք ունենալ Թրամփին վարկաբեկող տեղեկատվություն, ձայները գործնականում կիսվել են. 46 տոկոսը դա հնարավոր կամ հավանական է համարում, իսկ 47 տոկոսը հակառակ տեսակետին է: