26.11.2024
Ռուսաստանը ողջունում է կառուցողական շփումները Երեւանի եւ Բաքվի միջեւ. Զախարովա
prev Նախորդ նորություն

Վաշինգթոնը հույս ունի, որ Թուրքիան նախապատվությունը կտա Patriot համակարգին

Վաշինգթոնը հուսով է, որ Թուրքիան նախապատվությունը կտա հակաօդային պաշտպանության Patriot համակարգին եւ ոչ թե ռուսական Ս-400-ներին, որոնք առաջացնում են ՆԱՏՕ-ի մտահոգությունը՝ հայտնում է Reuters-ը։

Ամերիկյան պաշտոնյան, ով ցանկացել է անհայտ մնալ, հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուզում է Թուրքիային «որքան հնարավոր է իրական, հուսալի եւ շտապ այլընտրանք» առաջարկել։

Դեկտեմբերին ԱՄՆ-ը հավանության էր արժանացրել Թուրքիային մոտ 3,5 մլրդ դոլարի Patriot համակարգի հնարավոր վաճառքը։ Պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ը կարծում է՝ Patriot-ն ավելի է համապատասխանում Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի շահերին։