Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին կոչ է արել ավելի մեծ վնաս չհասցնել երկրին եւ հրաժարվել իր այժմյան ռազմավարությունից: Մադուրոն հավաստիացրել է, որ հանդես է գալիս ընդդիմության հետ երկխոսության օգտին: Նախագահը դիմել է Գուայդոյին՝ նրան կոչ անելով «լավ մտածել, թե ինքն ինչ է անում»: «Թող ավելի մեծ վնաս չհասցնի երկրին, թող հրաժարվի խռովարարական ռազմավարությունից,- նշել է պետության ղեկավարը: «Հենց որ ամերիկյան բանակը հարձակվի մեզ վրա, մենք ստիպված կպաշտպանվենք: Մենք չենք հանձնի Վենեսուելան: Վատթարագույն այլընտրանքը պատերազմն է, եւ մենք այն չենք սկսի»,- նշել է նախագահը: