Վաշինգտոնը ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը չպետք է կապի Սիրիայի հետ․ Էրդողան
Վաշինգտոնը չպետք է Անկարայի կողմից պաշտպանական համակարգերի գնումների հարցը կապի Սիրիայում համագործակցության հետ։ Այս մասին հարավարեւմտյան Բուրդուր քաղաքում հանրահավաքի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է Hurriet-ը։
Նրա խոսքերով, Թուրքիան ստիպված էր հակաօդային պաշտպանության այլընտրանքային համակարգեր փնտրել, եւ նա հասել է ռուսական С-400 համակարգերի գնման մասին համաձայնագրի կնքմանը, քանի որ սահմանին աճող վտանգների պայմաններում երկրին անհրաժեշտ էին սարքավորումներ, սակայն նա դաշնակիցների կողմից աջակցություն չկարողացավ գտնել։
Էրդողանն ուղիղ ԱՄՆ-ի անունը չի տվել, սակայն ակնարկել է, որ «Թուրքիայի դաշնակիցը» փորձում է համոզել իրեն փոշմանել եւ հրաժարվել ռուսական С-400-ներից։
Էրդողանը նաեւ կոչ է արել ԱՄՆ-ին ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը չկապել սիրիական Մանբիջ քաղաքի հետ։