28.07.2025
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 700 մլն դոլար կտրամադրի ռազմական նպատակների համար
prev Նախորդ նորություն

Եգիպտոսի նախագահը Մյունխենում խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին, խոսելով ահաբեկչության ու անվտանգության խնդիրների մասին, անդրադարձել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը:


Արաբագետ Արաքս Փաշայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ալ-Սիսին արաբ առաջին առաջնորդն է, որը միջազգային հարթակում անդրադարձել է Ցեղասպանությանը: Նա խոսել է նաև Եգիպտոսում հայերի ապահով հաստատվելուն և այնտեղ տասնամյակներ շարունակ ապրելուն:


Արաբագետի փոխանցմամբ, հայտարարությունը բուռն արձագանք է գտել թուրքական մամուլում:


Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ընթանում է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը:

«Ես հավատում եմ Պուտինին». Թրամփ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին