ԱՄՆ-ն համաշխարհային առաջնորդ չէ․ Spiegel
Չնայած «ամերիկյան առաջնորդության մասին» ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությանը՝ գործնականում ԱՄՆ-ն իր դիրքերը զիջում է Չինաստանին և Ռուսաստանին: Այս մասին գրում է Der Spiegel պարբերականը։
Պարբերականը նշում է, որ իր ելույթի ընթացքում Փենսն ասել է, թե նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն ուժեղ է, ինչպես երբևէ, իսկ «Ամերիկան կրկին ազատ աշխարհի առաջնորդ է դարձել»։
«Այդպիսին է զարմանալի զուգահեռ աշխարհը, որը Փենսը նկարագրել է իր ելույթում։ Իրականութան հետ դա քիչ կապ ունի։ Ամերիկան առաջնորդ չէ, այն հանձնում է դիրքերը»,- գրում է պարբերականը՝ հավելելով, որ առաջ են մղվում այլ պետություններ՝ Չինաստանը, Ռուսաստանը և անգամ Իրանը։
Բացի այդ, միջատլանտյան հարաբերություններն իրենց գոյության ընթացքում ամենախորը ճգնաժամն են վերապրում։ Իսկ ԱՄՆ-ն՝ առաջնորդ չլինելով, շարունակում է հրամաններ տալ մյուսներին։