26.11.2024
«Ես հավատում եմ Պուտինին». Թրամփ
prev Նախորդ նորություն

Մյունխենը ցույց տվեց ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև պառակտման խորությունը․ New York Times

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովը ցուցադրեց միջազգային քաղաքականության բազմաթիվ հարցերի շուրջ հայացքների խորը տարբերությունների առկայությունը Վաշինգտոնի եւ նրա դաշնակիցների միջեւ: Արեւմուտքում երկյուղ են կրում, թե դրանից կարող են օգտվել Ռուսաստանն ու Չինաստանը: Այս մասին, ասված Է փետրվարի 17-ին The New York Times-ում (NYT) հրապարակված հոդվածում:

Ինչպես արձանագրված Է հրապարակման մեջ, «Եվրամիության ղեկավարները վաղուց Էին երկյուղում, որ (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ) Թրամփի հայտարարությունները եւ Twitter-ում նրա հաղորդագրությունները կարող են կործանել Հյուսիսատլանտյան դաշինքը»: «Նրանք հույս ունեին, թե, չնայած լարվածությանը, առկա կապերը կդիմանան»:


«Սակայն, դիվանագետների եւ վերլուծաբանների խոսքով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում Մյունխենի անվտանգության հեղինակավոր խորհրդաժողովում Եվրամիության եւ Թրամփի վարչակազմի միջեւ պառակտումը դարձավ բացահայտ, լարվածությամբ լի, ձեռք բերեց իրական ուրվագծեր»,- նշված Է նյութում: «Այլեւս ոչ ոք չի հավատում, թե Թրամփին հուզում են դաշնակիցների տեսակետներն ու շահերը»,- մեջբերում Է թերթն աղբյուրի խոսքը Գերմանիայի պաշտոնատար անձանց թվից:


Ինչպես ասված Է հոդվածում, լրագրողների հարցմանը մասնակցած դիվանագետներն ու հետախուզության աշխատակիցները կարծում են, որ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների միջեւ առկա տարակարծություններից «կարող են օգտվել Ռուսաստանն ու Չինաստանը»: Ինչպես արձանագրված Է հրապարակման մեջ, Եվրամիությունում, մասնավորապես, «զայրացած են» Իրանի դեմ «ամերիկյան պատժամիջոցներից», քանի որ այդ սահմանափակումները «շատ ավելի մեծ վնաս» են հասցնում «Եվրամիությանը, քան ԱՄՆ-ի ընկերություններին»: Հոդվածում նշված Է, որ «եվրոպացիներն այլեւս չեն հավատում, թե Վաշինգտոնը կփոխվի»: