ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկիրն այլևս հանդես չի գա նախաձեռնություններով Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագիրը փոխելու վերաբերյալ: Նա նաև մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը նոր միջուկային համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ: Պեսկովը նշել է, որ չի կարող գնահատել Թրամփի այդ առաջարկի իրատեսական լինելը: «Մենք ամերիկյան կողմից չենք ստացել հստակ նախաձեռնություններ»,- ասել է նա: