NYT. Հնարավոր է՝ Թրամփն ընտրություններին մասնակցի քրեական հետապնդման վախի պատճառով
Հնարավոր է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցի, քանի որ երկրորդ ժամկետը նրան կարող է օգնել խուսափել մեղադրանքների առաջադրումից, այդ թվում՝ «ռուսական գործով», հայտնում է The New York Times-ը:
Թրամփին հանգստացնում է այն, որ ամերիկյան օրենսդրությամբ նախատեսվում է, որ «նախագահը պաշտոնավարելիս չի կարող մեղադրվել», հայտնում են աղբյուրները: Այսպիսով, 2020 թվականի ընտրություններին հաղթելու նրա ցանկությունը կարող է կապված լինել իրավաբանական խնդիրներից վախի հետ:
NYT հոդվածում նաեւ ներկայացված են 6 չեկերի պատճենները, որոնք Թրամփը դուրս է գրել իր նախկին փաստաբան Մայքլ Քոենի համար: Դրանք մտնում են այն 11 չեկերի մեջ, որոնք Քոենը ստացել է ամերիկացի պոռնոդերասանուհիներին վճարելու համար՝ նրանց սեռական կապերի մասին լռության դիմաց: