Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պատրաստվում է գլխավորել նոր քաղաքական կուսակցություն, որը հիմնվելու է Արդարություն և զարգացում կուսակցության նախկին անդամների կողմից, փոխանցում է Sözcü թերթը:Դավութօղլուն կհայտարարի նոր կուսակցության ստեղծման մասին մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններից հետո, իսկ պաշտոնապես կուսակցությունը կձևավորվի սեպտեմբերին: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի չի մտնելու կուսակցության մեջ, իսկ կուսակցության համահիմնադիրներից են լինելու ԱԶԿ-ի նախկին նախարարներ Ալի Բաբաջանը, Մեհմեթ Շիմշեքն ու Նիհաթ Էրգյունը: