26.11.2024
Սարիղամիշի ճակատամարտ․ ի՞նչ է նշանակում Նոր Զելանդիայում ահաբեկչի զենքի հայերեն գրառումը
prev Նախորդ նորություն

Բոլթոնն առաջարկել է ներառել Չինաստանին ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ զինաթափման բանակցություններում

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը չի բացառել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի բանակցությունները միջուկային զենքի վերահսկողության շուրջ եւ առաջարկել է հրավիրել նաեւ Չինաստանին:


«Ներկայումս Չինաստանն ուժեղացնում է իր միջուկային ներուժը: Դա պատճառներից մեկն է, թե ինչու ենք մենք դիտարկում ԱՄՆ-ում հակահրթիռային պաշտպանության մեր ազգային համակարգերի ամրապնդման հարցը: Եւ եթե մենք պատրաստվում ենք անցկացնել եւս մեկ բանակցություններ զինամթերքը վերահսկելու հարցով, օրինակ, ռուսների հետ, դա պատճառներից մեկն է՝ ինչու կարող է իմաստ ունենալ Չինաստանին ներառելը այդ քննարկման մեջ»,-հայտարարել է Բոլթոնը:


Ընդ որում՝ Կրեմլում նշել են, որ դեռեւս որեւէ հստակ առաջարկ չի եղել: