Պենտագոնը հերքել է Սիրիայում հազար զինվորական թողնելու ԱՄՆ-ի պլանների մասին հաղորդումները
Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հերքել է Սիրիայում հազար զինծառայող թողնելու Պենտագոնի պլանների մասին զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները:
Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները Սիրիայում «պլանավորում է շարունակել աշխատանքը քրդական ուժերի հետ՝ չնայած սահմանը հատելու եւ քրդերի վրա հարձակվելու Թուրքիայի սպառնալիքներին»: Թերթի աղբյուրների խոսքով՝ նման պլանների պատճառով ԱՄՆ-ի շուրջ հազար զինծառայողներ կարող են մնալ Սիրիայի տարածքում:
«Պնդումը, որն այսօր խոշոր ամերիկյան թերթն արել է այն մասին, թե ամերիկացի զինվորականները պլաններ են մշակում, որպեսզի գրեթե 1000 ամերիկացի զինծառայող թողնեն Սիրիայում, իրականում հավաստի չէ:
Փետրվարին հայտարարված պլանում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, եւ մենք շարունակում ենք կատարել մշտական տեղաբաշխման վայրեր ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ նախագահի հանձնարարությունը»,- ասված է Դանֆորդի հայտարարության մեջ: