Լիբիայի ազգային բանակը մարշալ Խալիֆ Հաֆթարի գլխավորությամբ վերահսկողության տակ է վերցրել Տրիպոլից հարավ տեղակայված Յարմուկ ռազմական ճամբարը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը բանակի հրամանատարությունում: Ավելի վաղ ԱՄՆ պետքարոտւղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգթոնը կոչ է անում լիբիական ազգային բանակին դադարեցնել Տրիպոլի գրոհը: Նրա խոսքով` ԱՄՆ-ի իշխանությունները մտահոգված են Լիբիայում տիրող իրավիճակով: