Ամերիկյան Patriot-ի փոխարեն ռուսական С-400 գնելով Անկարան ապահովում է իր անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Փերենջիևը: Ըստ նրա, Թուրքիան ցանկանում է ունենալ ավելի մեծ պաշտպանության մակարդակ: Թուրքական ղեկավարության ներսում կարծում են, որ Թուրքիան ու ԱՄՆ-ն մեկ օր կարող են հայտնվել հակառակ ճամբարներում: Նա հավել է, որ С-400 Թուրքիայի համար լավագույն միջոցն է ագրեսիաների դեմ: