Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հակառակորդի համար անտեսանելի կդառնան: Այդ մասին հայտնում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանի տնօրեն Վալերի Մակեևին հղումով: Նրա խոսքով` նման փոփոխություններ հնարավոր կդառնան որոշակի շառավղով դիտարկման կայանի կառուցման շնորհիվ, որը ռադիոճառագայթում չի ունենա: Ըստ Մակեևի` հենց ռադիոճառագայթման շնորհիվ է հակառակորդը հայտնաբերում ու ոչնչացնում համակարգերը: