Անկարան ամերիկյան նորագույն F-35 կործանիչները ստանալու է նոյեմբերին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Ըստ նրա, իրենց օդաչուները մարզվում են ԱՄՆ-ում և հույս ունեն, որ այդ կործանիչները նոյեմբերին կառաքվեն Մալաթիայի ավիաբազա: Նա հավելել է, որ համապատասխան ենթակառուցվածքներն արդեն պատրաստ են: