26.11.2024
Ռուսաստանը կամրապնդի «բարիդրացիության գոտին» իր սահմանների երկայնքով. Լավրով
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի ԱԳՆ-ն` Ասանժին ապաստան տրամադրելու մասին

Ֆրանսիայի ԱԳՆ-ի եվրոպական գործերով պետքարտուղար Ամելի դե Մոնշալենը, մեկնաբանելով WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապաստան տրամադրելու մասին գաղափարը, ասել է, որ Ֆրանսիան քաղաքական ապաստան չի տրամադրում նրանց, ովքեր այն չեն խնդրել:


Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Ժան Լյուկ Մելանշոնը կոչ էր արել Ֆրանսիայի իշխանություններին` երեկ ձերբակալված Ասանժին ապաստան տալ:


«Ես կարծում եմ, որ նախ պետք է լսել, թե ինչ է ցանկանում անել Ջուլիան Ասանժը և նրա խնդրանքը»,- ասել է Մոնշալենը: