Ամերիկյան պատժամիջոցները որոշիչ ազդեցություն են ունեցել Թուրքիայում տնտեսական ճգնաժամի վրա: ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրելու Անկարայի վրա՝ չափից դուրս մեծ անկախության համար: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին: Ըստ նրա, Թուրքիան անկախ արտաքին քաղաքականություն է վարում և ԱՄՆ-ն այդ պատճառով հարվածում է այդ երկրի արտահանմանը: Նա նշել է, որ Վաշինգտոնը ճնշում է Անկարային նաև ռուսական С-400 գնելու պատճառով: