ԱՄՆ պետքարտուղարությունը երկուշաբթի նախատեսում է հայտարարել իրանական նավթ գնելու պարագայում բոլոր բացառությունների չեղարկման մասին։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ Իրանից նաթի արտահանման ամբողջական արգելի շնորհիվ ԱՄՆ-ն ցանկանում է ուժգնացնել իրանական ռեժիմին հակազդեցությունը և «բարձրացնել գինը», որն Իրանի իշխանությունները վճարում են «չարամիտ վարքի» համար։