The Guardian-ը հայտնում է, որ Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում ավտորիտար նախագահ Էրդողանի լուրջ հարված է հասցվել: Թերթը նշում է, որ Էրդողանի պոպուլիստական կառավարման մեթոդներն ավելի ակնհայտ են դառնում: Թուրքիայի տնտեսությունը խնդիրներ ունի՝առկա է գնաճ, ինչպես նաև միջազգային ճնշումներ՝ԱՄՆ-ի հետ հակասությունները ռուսական C-400 համակարգերի գնման հետ կապված: Ընդդիմության հսկողությունը քաղաքների նկատմամբ հնարավորություն կտա սահմանափակել նախագահի լիազարությունները: Թերթը նշում է, որ մինչ այս Էրդողանը կառավարել է, որպես ավտորիտար պոպուլիստ, իսկ այժմ իրավիճակն ավելի կվատթարանա: