25.11.2024
ԱՄՆ-ը չի ցանկանում միլիարդավոր դոլարներ կորցնել Չինաստանի հետ առեւտրում. Թրամփ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն ու Չինաստանը «ոսկյա» թակարդ են պատրաստում ԱՄՆ-ի համար

Չինաստանը և Ռուսաստանը մեծացնում են ոսկու գնումը` համաշխարհային տնտեսության կանոնները փոխելու համար:


Դա հաստատում է «Market Oracle» բրիտանական պարբերականի տնտեսական վերլուծաբան Մայք Գլիսոնը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վերջին տարիներին ոսկու ձեռքբերման հարցում Ռուսաստանը և Չինաստանը առաջատար են:


Ֆինանսական փորձագետ Բիլ Հոլթերը Գլիսոնին պատմել է, որ Չինաստանը և Ռուսաստանը խաղում են առաջատարի դիրքի համար:


Նրա կարծիքով՝ երբ նրանց ոսկու պաշարները հասնեն ամենաբարձր մակարդակի, ոսկու արժեքը կաճի և կհասնի աննախադեպ մակարդակի: Հիմա Ռուսաստանը և Չինաստանը՝ ավելացնելով իրենց ոսկու պաշարները, ցանկանում են միայն վտանգներից զերծ պահել իրենց տնտեսությունը:


Հոլթերը նշում է, որ Չինաստանը և Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կնքել են «ոսկե» պայմանավորվածություն, որի նպատակն է հյուծել Արևմուտքի ոսկու պաշարները: