23.04.2025
Ռուսաստանը կամրապնդի «բարիդրացիության գոտին» իր սահմանների երկայնքով. Լավրով
12.04.2019
Ռուսաստանը կամրապնդի «բարիդրացիության գոտին» իր սահմանների երկայնքով. Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կամրապնդի «բարիդրացիության գոտին» իր սահմանների պարագծով: «Մենք կաշխատենք մեր սահմանների պարագծով բարիդրացիության գոտու ամրապնդման համար: Դա կանենք մեր հարեւանների հետ ինչպես երկկողմ ուղիներով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների գծով, որոնք այդ տարածքում ստեղծված են եւ գործում են»,- հայտարարել է նախարարը՝ ելույթ ունենալով Դիվանագիտական ակադեմիայի ուսանողների եւ դասախոսների առջեւ: Ինչպես պարզաբանել է Լավրովը, այդ կազմակերպությունների թվում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), ԱՊՀ-ն եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ):«Անշուշտ, մեր անվերապահ գերակայությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մեծ եվրասիական գործընկերության ստեղծման նախաձեռնության իրականացումն է՝ ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի, Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) մասնակցությամբ՝ դռները բաց թողնելով բոլոր այն մյուս երկրների համար, որոնք գտնվում են վիթխարի Եվրասիական մայր ցամաքի վրա, որ ներառում է նաեւ Եվրամիությունը»,- հավելել է նա: