20.04.2025
Տիմոշենկոն կոչ է արել բանակցություններ սկսել Ռադայում նոր կոալիցիա ստեղծելու շուրջ
prev Նախորդ նորություն

Ամերիկացի սենատորներն օրինագիծ են պատրաստել «Հյուսիսային հոսք–2»-ի դեմ

ԱՄՆ Տեխասի նահանգից հանրապետական սենատոր Թեդ Քրուզը և Նյու Հեմփշիրի դեմոկրատ Ջին Շահինը պատրաստել են օրինագիծ, որը ենթադրում է պատժամիջոցների սահմանում այն ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են Ռուսաստանի ծովային խողովակաշարերի, առաջին հերթին «Հյուսիսային հոսք – 2»-ի տեղադրմանը:

Սենատորներն առաջարկում են արգելել այն անձանց մուտքը ԱՄՆ և այդ երկրում սառեցնել նրանց ֆինանսական ակտիվները, որոնք ծովային նավեր են վաճառում կամ վարձակալության տալիս «Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցման համար:


Բացի դրանից, առաջարկվում է մի ամբողջ շարք սահմանափակումներ մտցնել նրանց դեմ, ովքեր տրամադրում են ֆինանսական կամ տեխնիկական օգնություն, նաև ապահովում են այդ նավերի ապահովագրությունը: ԱՄՆ-ը կտրականապես հանդես է գալիս Ռուսաստանից Եվրոպա նոր գազատարի դեմ:

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը Սոչիի բանակցությունների արդյունքում մնացել են իրենց կարծիքին. WP
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար