25.11.2024
Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան համոզել են Թրամփին` աջակցել Հաֆթարին. The Wall Street Journal
prev Նախորդ նորություն

Տիմոշենկոն կոչ է արել բանակցություններ սկսել Ռադայում նոր կոալիցիա ստեղծելու շուրջ

«Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հորդորել է պատգամավորներին՝ բանակցություններ սկսել Գերագույն Ռադայում նոր կոալիցիայի ստեղծման եւ երկրի կառավարությանի ձեւավորման շուրջ:


«Ես կոչ եմ անում խորհրդարանական խմբակցությունների բոլոր ղեկավարներին, ինչպես նաեւ գործող նախագահի եւ նոր նախագահի թիմերին՝ անհապաղ կառուցողական քննարկումներ սկսել նոր կոալիցիայի եւ նոր կառավարության ստեղծման շուրջ»,-ասել է նա:


Տիմոշենկոյի խոսքով՝ «քսան օր է անցել Ուկրաինայի նոր նախագահի հայտարարման պահից, բայց մարդիկ բացարձակապես ոչ մի շարժում չեն տեսնում այն վերափոխումների ուղղությամբ, որոնց օգտին քվեարկել են»: Նա պարզաբանել է, որ ոչ մի վերափոխում չի էլ տեղի ունենա, եթե կառավարական պաշտոններում մնան նույն մարդիկ: