3.08.2025
Չինաստանը կսկսի արտասահմանում նոր ռազմաբազաներ ստեղծել. Պենտագոն
03.05.2019
Չինաստանը կսկսի արտասահմանում նոր ռազմաբազաներ ստեղծել. Պենտագոն

Չինաստանի իշխանությունները կարող են սկսել արտասահմանում նոր ռազմաբազաներ ստեղծել՝ իրենց տնտեսական նախագծերի անվտանգության ապահովման համար: Համապատասխան ենթադրություն է պարունակվում Պենտագոնի՝ Չինաստանի ռազմական ներուժի մասին զեկույցում, այս տվյալները հետագայում կներկայացվեն Կոնգրեսին: Զեկույցը հաջորդել է Պեկինի կողմից իր արկտիկական քաղաքականության վերաբերյալ «Սպիտակ գրքի» առաջին պաշտոնական հրապարակմանը: Չինաստանն այս փաստաթղթում շարադրել է նավագնացության ուղիների զարգացման ծրագրերը, որոնք բացվել են գլոբալ տաքացման հետեւանքով, Արկտիկական տարածաշրջանում «Բեւեռային մետաքսի ճանապարհ» ստեղծելու համար: Չինական գործունեության նման ընդլայնումը կարող է հանգեցնել Արկտիկայում երկրի ռազմական ներկայության մեծացման, ներառյալ սուզանավերի տեղակայումը որպես միջուկային հարձակման զսպման միջոց, նշված է զեկույցում, որը հրապարակվել է Պենտագոնի կայքում: