22.04.2025
ԱՄՆ-ն Իրանի ռեժիմի փոփոխման քաղաքականություն չի վարում. Բոլթոն
prev Նախորդ նորություն

С-400-ը նախագծվել է հենց «F-35-ի նման ինքնաթիռներ խոցելու համար». Պենտագոն

Թուրքիային С-400 ռուսական համալիրների մատակարարումը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ 5-րդ սերնդի F-35 կործանիչի ծրագրի համար: Ատլանտյան խորհրդում ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի օգնական Քեթրին Ուիլբարգերը:


«Ռուսաստանը Թուրքիային առաջարկում է ձեռք բերել С-400 համակարգերը...Այս գործարքի ավարտը կարող է կործանարար լինել ոչ միայն F-35 ծրագրի համար, որում Արեւմուտքն իրականացրել է ավիացիայի ոլորտի իր բոլոր հնարավորությունները, այլեւ խաթարել Թուրքիայի համագործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, ինչը դաշինքի պաշտպանության գլխավոր կողմերից է», — ասել է նա:

Թրամփը հայտնեց նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան