Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցությունը մնում է Ուկրաինայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: «ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում լիիրավ անդամակցության ձեռքբերման հարցում Ուկրաինայի ռազմավարական կուրսն ամրագրված է Ուկրաինայի Սահմանադրությունում: Այն մնում է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը»,- ասել է Զելենսկին:Նա շնորհակալություն է հայտնել Ստոլտենբերգին քաղաքական եւ գործնական աջակցության համար՝ հայտնելով Դաշինքնի հետ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու մտադրության մասին:«Ռուսաստանի շարունակվող ռազմական ագրեսիան հիմնական մարտահրավերներից մեկն է եվրաատլանտյան անվտանգության համար: Ընդհանուր խնդիրների թվում է Սեւ ծովում կայունության եւ անվտանգության ապահովումը»,- ընդգծել է Զելենսկին: