ԱՄՆ-ն Իրանի ռեժիմի փոփոխման քաղաքականություն չի վարում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, հաղորդում է Reuters-ը:Նրա խոսքով՝ Իրանի կողմից սպառնալիքները դեռ չեն ավարտվել, սակայն ԱՄՆ-ն արձագանքում է դրանց եւ հավելյալ զորք է ուղարկում տարածաշրջան՝ Իրանին զսպելու համար: