Մոսկվան մտահոգված է Թուրքիայի գործողություններով Կիպրոսի տնտեսական գոտում և կոչ է անում կողմերին` զերծ մնալ քայլերից, որոնք կարող են էսկալացիայի հանգեցնել: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում: Բացառապես Կիպրոսի տնտեսական գոտում հայտնաբերվել են գազի հանքեր, Թուրքիան համարում է, որ իրավունք ունի տարածաշրջանի բնական հարստությունների նկատմամբ: «Կարծում ենք, որ Կիպրոսի ինքինշախնության խախտումը չի կարող նպաստել կիրպրոսյան խնդրրի ամուր, կենսունակ և արդար լուծման համար պայմանների ստեղծմանը»,-ասվում է հայտարարությունում: