6.04.2026
Բելառուսը ոչ մի փողի դիմաց չի խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լուկաշենկո
prev Նախորդ նորություն

Թուրքիան Ս-400 ԶՀՀ-ները կգործարկի արդեն 2020-ի ապրիլին. Էրդողան

Թուրքիան Ս-400 ԶՀՀ-ները կգործարկի արդեն 2020-ի ապրիլին, այսինքն անմիջապես համալիրների մոնտաժն ավարտելուց և անձնակազմի ուսուցումից հետո: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


Նրա խոսքով, Անկարան չի նահանջի իր դիրքորոշումից և թույլ չի տա վնաս հասցնել իր շահերին՝ ինչ էլ որ լինի։ «Ես հույս ունեմ, որ ԱՄՆ պաշտոնական անձինք խելամիտ կգտնվեն պատժամիջոցների հարցում»,- ասել է Էրդողանը։


«Թուրքիան կործանիչների իր պահանջարկը կբավարարի այլ տեղերում, եթե ԱՄՆ-ը F-35 չվաճառի։ Չեք ուզում Թուրքիային F-35 ինքնաթիռներ վաճառե՞լ, ուրեմն բարի եղեք չնեղանալ. Անկարան այլընտրանքային տարբերակներ կդիտարկի»,- հավելել է երկրի նախագահը: 

Ռուսաստանում ջրհեղեղի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են անհետ կորել. ԱԻՆ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար