2.10.2026
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. դատախազություն
prev Նախորդ նորություն

Ոստիկանները ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերել

ՆԳՆ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 29-ի գիշերը՝ ժամը 2․30-ին, Երևան-Սևան ճանապարհի հարակից գործարանի կայանատեղիում կայանված բեռնատարում հայտնաբերվել, իրացման նպատակով մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք թմրամիջոց ներկրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 45-ամյա մի տղամարդ։


ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ բեռնատարի սրահում հայտնաբերվել է ընդհանուր 14,2 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոցով 30 փաթեթ։


45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։


Նախաքննությունը շարունակվում է։

Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետը հորդորում է բերքահավաք իրականացնել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` euronews.com
01.10.2026
Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ քննադատությունն ու խոստացել ընտրական ռեֆորմներ