2.10.2026
Դատարան է ներկայացվել Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն
prev Նախորդ նորություն

Հայտնի են մանկավարժների վերապատրաստում իրականացնող 6 կազմակերպությունները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 28-ի N 2049-Ա/2 հրամանով երաշխավորվել են 2026 թվականին նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականների վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները:


Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:


Ըստ այդմ՝ վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ 6 կազմակերպությունները.


♦ «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ /հեռ.՝ 010-59-70-64/


♦ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /հեռ.՝ 098-48-40-65/


♦ «Քայլ առ քայլ» բարեգործական կազմակերպություն /հեռ.՝ 091-38-84-63/


♦ «Թիչինգ ըքադեմի» կազմակերպություն /հեռ.՝ 094-96-18-18/


♦ «Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն /հեռ.՝ 094-88-44-84/


♦ «Սմարթ զարգացման դպրոց» կրթամշակութային և մեթոդամանկավարժական աջակցման բարեգործական հասարակական կազմակերպություն /հեռ.՝ 033-46-76-50/:

ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտները 9 ամսում աճել են 14,7%-ով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` euronews.com
01.10.2026
Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ քննադատությունն ու խոստացել ընտրական ռեֆորմներ