2.10.2026
Խաղաղություն՝ ըստ Բաքվի
prev Նախորդ նորություն

Ինքնիշխանությունը չեն վաճառում՝ այն իրականացնում են

Ցանկացած պետություն, որտեղ անընդհատ խոսում են ինքնիշխանության մասին, նշանակում է այնտեղ կան ինքնիշխանության հետ կապված մեծ խնդիրներ։


Մյուս կողմից՝ հավանաբար վաճառասեղանին դրված է հենց «ինքնիշխանությունը» և դրա մասին բարձր խոսքերը նպատակ ունեն բարձրացնել գինը։


Կայացած պետություններում ինքնիշխանության մասին չեն խոսում, այլ ինքնիշխանությունն իրականացնում են։
Օրինակ՝ ո՛չ ոք նրանց չի համարձակվում ստիպել/առաջարկել հանրաքվե, սահամնադրության փոփոխություն, պահանջներ ուժի սպառնալիքի միջոցով։


Ինքնիշխանությունը ելույթի տեքստ չէ, այլ գործողությունների ամբողջություն, որոնք ապահովում են պետության իրավազորությունն ու իշխանությունն իր ամբողջ տարածքի նկատմամբ։


Իսկ ինքնիշխանության մասին ելույթները խոսում են հակառակի մասին․․․


Քաղաքագետ Արա Պողոսյան

 Լուսանկարը` euronews.com
01.10.2026
Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ քննադատությունն ու խոստացել ընտրական ռեֆորմներ