2.10.2026
Հայաստանում դեղերն ավելի թանկ են, քան Վրաստանում․ ինչո՞ւ են գներն աճում
prev Նախորդ նորություն

Փաշինյան․ Հայաստանը պատրաստ է շարունակել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ-ում

Հայաստանը բազմիցս վերահաստատել է ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությունը շարունակելու իր պատրաստակամությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։


Փաշինյանը նիստին մասնակցել է հեռավար՝ առցանց ձևաչափով։


«Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի՝ ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը, որն ուղղված է տնտեսական կայունության ամրապնդմանը և մեծ տարածաշրջանի կայուն զարգացման ապահովմանը», - ասել է նա։


Փաշինյանը նաև ընդգծել է Հայաստանի՝ միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու կարևորությունը և նշել, որ գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։


«Նեղ կազմով նիստի ընթացքում գործընկերներին տեղեկացրել եմ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին վերաբերող որոշ նրբությունների մասին, որոնք տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում։ Մենք ակնկալում ենք որոշակի որոշումներ, որոնք, մասնավորապես, կհանգեցնեն Հայաստանի երկաթուղիների արդյունավետության բարձրացմանը», - ասել է վարչապետը։

Դավիթ Թադևոսյանը «Մայքրոչիփ Թեքնոլոջի»-ի հետ քննարկել է ՀՀ-ում գործունեության ընդլայնումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` euronews.com
01.10.2026
Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ քննադատությունն ու խոստացել ընտրական ռեֆորմներ