2.10.2026
Գարեգին Բ-ն նոր առաջնորդական տեղապահ է նշանակել Վայոց ձորի թեմում
prev Նախորդ նորություն

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակության հետ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Միջազգային քաղաքականության խաղաղօվկիանոսյան խորհրդի (Pacific Council on International Policy) նախագահ Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակության հետ:


Սարգիս Խանդանյանը ողջունել է Հայաստան ժամանած հյուրերին, խոսել նորընտիր խորհրդարանի աշխատանքներից, ներկայացրել առաջնահերթությունները։


Պատասխանելով պատվիրակության անդամների հարցերին՝ հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, խոսել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի կարևորությունից։


Սարգիս Խանդանյանը ներկայացրել է մեր երկրում վերջին տարիներին մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումները։


 

Դատարան է ներկայացվել Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` euronews.com
01.10.2026
Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ քննադատությունն ու խոստացել ընտրական ռեֆորմներ