2.10.2026
ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտները 9 ամսում աճել են 14,7%-ով
prev Նախորդ նորություն

Խաչատուրյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հարաբերությունների ընդլայնումն ու ԵՄ օրակարգը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պիրունչիկին։


Նախագահը շնորհավորել է դեսպանին և նրա միջոցով՝ Չեխիայի ժողովրդին ու իշխանություններին՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և առաջընթաց։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ։


Դեսպան Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Չեխիայի պատրաստակամությունը խորացնելու Հայաստանի հետ համագործակցությունը։


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանի և Չեխիայի փոխգործակցությանը Եվրոպական միության շրջանակում։

Դատարանը վերացրել է Սերժ Սարգսյանի բացակայելու արգելքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` euronews.com
01.10.2026
Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ քննադատությունն ու խոստացել ընտրական ռեֆորմներ