ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումից Վենեսուելայի տնտեսության ընդհանուր կորուստները կազմել են 130 միլիարդ դոլար: Այդ մասին ասել է ՌԴ-ում Վենեսուելայի դեսպան Կառլոս Ռաֆայել Ֆարիա Տորտոսան: «2015 – 2018 թվականներին Միացյալ Նահանգների կողմից սահմանված տնտեսական շրջափակման հետեւանքով Վենեսուելայի տնտեսության ընդհանուր կորուստներն ու վնասները գնահատվում են 130 միլիարդ դոլար»,- ասել է դիվանագետը ճեպազրույցում: Դեսպանի խոսքով՝այդ միջոցներով Վենեսուելայի տնտեսությունը կարող էր գոյություն ունենալ 9 տարի: