25.11.2024
ՌԴ-ն կարող է պատասխանել Լեհաստանում ԱՄՆ-ի գործողություններին
prev Նախորդ նորություն

Թրամփը չի ցանկանում պատերազմել Իրանի հետ. Պոմպեո

ԱՄՆ-ը շարունակում է Իրանի վրա ճնշման իր քարոզարշավը, սակայն չի ցանկանում հակամարտել Թեհրանի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեն:

«Իրանին ուղղված մեր մեսիջն այն է, որ մենք ցանկանում ենք զսպել ագրեսիան: Նախագահ Թրամփը չի ցանկանում պատերազմել, եւ մենք կշարունակենք այդ փոխանցել այդ մեսիջը»,- ասել Պոմպեոն:

Նրա խոսքով՝ բացի Օմանի ծոցի հայտնի հարձակումներից, վերջին շաբաթների ընթացքում այլ հարձակումներ են եղել, որոնցից մի քանիսը կանխվել են:

«Մենք չպետք է կենտրոնանանք միայն այդ երկու հարձակումների վրա: Մայիսի սկզբից տարածաշրջանում Իրանի կողմից հարձակումների տարբեր դեպքեր են եղել»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը: