Էրդողանը կորցրեց Թուրքիան. Jerusalem Post
Նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում իր թեկնածուի պարտությունից հետո ոչ թե պարզապես կորցրեց իր անհաղթելիությունը, այլ կորցրեց Թուրքիան, գրում է Jerusalem Post-ը:
«Էրդողանը քարոզարշավ անցկացրեց՝ ձեռքի տակ ունենալով պետական ապարատը, ԶԼՄ-ների մեծ մասը, հիմնադրամները: Եվ այդուհանդերձ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չկարողացավ հավաքել անհրաժեշտ ձայները»,- գրում է Կալիֆորնիայի պետական պոլիտեխնիկական համալսարանի հրավիրված գիտնական Պինար Տրեմբլեյը:
«Հունիսի 23-ին Էրդողանը կորցրեց Թուրքիան պաշտոնապես եւ անվիճելիորեն»,- գրում է հեղինակը:
Առաջին հերթին, Էրդողանը կորցրեց ընտրողներին: Երկրորդ հերթին, թուրք ընտրողները արագ կորցրեցին իրենց սերը դեպի Էրդողանը:
«Ընտրողների աջակցության կորուստը Էրդողանի համար լեգիտիմության կորուստ է նշանակում, եւ նա չի կարող իրեն թույլ տալ քննադատորեն գնահատել սեփական ձախողված քաղաքականությունը»,- կարծում է փորձագետը: