3.05.2025
Հիմքեր չկան կարծելու, որ ԱՄՆ-ը կվերադառնա միջուկային պայմանագրի կատարմանը. ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Զելենսկին նոր հնարավորություններ է ստեղծում ՌԴ-ի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորմանը

Վլադիմիր Զելենսկու Ուկրաինայի նախագահ ընտրվելը Դոնբասի հիմնախնդրի կարգավորման նոր հնարավորություններ է ստեղծում, ինչը հանգուցային քայլ է Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները բարելավելու համար:


Այս մասին Twitter-ում գրել Է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը:


«Մենք այսօր հանդիպեցինք Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քուրտ Վոլքերի հետ՝ Ուկրաինայի շուրջը բանակցությունները քննարկելու համար եւ համաձայնեցինք, որ նախագահ Զելենսկու ընտրվելը Դոնբասում խաղաղության հասնելու նոր հնարավորություններ է ստեղծում, ինչը հանգուցային քայլ է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման համար, բայց չափազանց կարեւոր է, որ Ռուսաստանն իր ավանդը ներդնի եւ դրան մասնակցի լրջորեն»,- հայտարարել է նա:


 

Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը ելույթ է ունեցել՝ ներկայացնելով իր նոր նախաձեռնությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով