12.11.2026
Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն հունիսին
30.05.2019
Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն հունիսին

Դոնալդ Թրամփի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը տեղի կունենա հունիսին: Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահները նման համաձայնության են եկել մայիսի 29-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Թրամփն ու Էրդողանը բանակցություններ կանցկացնեն հունիսի 28-29-ը Ճապոնիայում կայանալիք G-20 գագաթաժողովի ժամանակ: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակն ասել է, որ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են Թուրքիայի կողմից ռուսական C-400 հրթիռային համակարգը ձեռք բերելու որոշումը: Աղբյուրի համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծել է Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի պատրաստակամությունը այս հարցում համատեղ աշխատանքային խումբ ստեղծել: Ավելի վաղ Վաշինգտոնը զգուշացրել էր, որ եթե Թուրքիան եւ Ռուսաստանը համաձայնություն ձեռք բերեն, ապա Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կկիրառի Անկարայի վրա: