25.11.2024
Վենեսուելայում գնաճը 2018-ին կազմել է 130 000 տոկոս
prev Նախորդ նորություն

Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն հունիսին

Դոնալդ Թրամփի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը տեղի կունենա հունիսին: Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահները նման համաձայնության են եկել մայիսի 29-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:


Թրամփն ու Էրդողանը բանակցություններ կանցկացնեն հունիսի 28-29-ը Ճապոնիայում կայանալիք G-20 գագաթաժողովի ժամանակ:


Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակն ասել է, որ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են Թուրքիայի կողմից ռուսական C-400 հրթիռային համակարգը ձեռք բերելու որոշումը:


Աղբյուրի համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծել է Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի պատրաստակամությունը այս հարցում համատեղ աշխատանքային խումբ ստեղծել:


Ավելի վաղ Վաշինգտոնը զգուշացրել էր, որ եթե Թուրքիան եւ Ռուսաստանը համաձայնություն ձեռք բերեն, ապա Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կկիրառի Անկարայի վրա: