25.11.2024
Զելենսկիի վարչակազմը Ռուսաստանի հետ բանակցություններ է ցանկանում
prev Նախորդ նորություն

Թրամփի վարչակազմը ցանկանում է զենք վաճառել սաուդցիներին եւ ԱՄԷ-ին՝ շրջանցելով Կոնգրեսը

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է շրջանցել Կոնգրեսը, որպեսզի թույլ տա միլիարդավոր դոլարների զենքի արտահանումը Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, գրում է NYT-ը՝ հղում կատարելով նախկին եւ գործող ամերիկյան պաշտոնյաներին։


Պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ նրա թիմի անդամները պնդում են, որպեսզի վարչակազմը արտակարգ դրություն հայտարարի, որը թույլ կտա Թրամփին հնարավորություն չտալ Կոնգրեսին կանգնեցնել մոտ 7 մլրդ դոլարի զենքի վաճառքը։ Գործարքները, որոնք ներառում են բարձր ճշգրտության զինամթերք եւ մարտական ինքնաթիռներ, կկատաղեցնեն երկու կողմի օրենսդիրներին, նշում է պարբերականը։

Դրանք էլ ավելի կսրեն լարվածությունը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, որը Սաուդյան Արաբիային համարում է իր հիմնական մրցակիցը։