«Մեկ գոտի-մեկ ճանապարհ» չինական նախագիծը բացառապես քաղաքական է․ Փոմփեո

362

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն համարում է, որ «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագծի իրացմամբ Չինաստանը բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում՝ փորձելով ազդել այլ երկրների վրա։ Այս մասին նա հայտարարել է One America News Network-ի հետ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին՝ արդոք համարում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև սառը պատերազմ է հասունանում։

Փոմփեոն պատասխանել է, որ «մոտ ապագայում Չինաստանը ստիպված է ընտրություն կատարել», որը «որոշակիորեն կարվի ըստ նրան, թե ինչ պատասխան կտա աշխարհը Պեկինին»։ Նա ընդգծել է, որ Պեկինը մտահոգվելու ոչինչ չունի, եթե շարժվի իր ժողովրդի բարեկեցության և անվտանգության ապահովման ուղով։


Իսկ եթե Չինաստանն այլ ուղի ընտրի, «որի պարագայում փորձում են աչքի ընկնել և իրականում ոչ տնտեսական գործարքներ առաջարկել, այնպիսին, ինչպիսին «Մեկ գոտի-մեկ ճանապարհն է», ապա երկիրը պետք է բախվի աշխարհի արձագանքին»։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...