Չեմ ուզում այլևս ստել. Սերբիայի նախագահն ընդունեց Կոսովոյի կորուստը
Սերբիան պետք է ընդունի, որ այլևս չի վերահսկում իրավիճակը Կոսովոյում: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, նա նաև նշել է, որ Սերբիան պետք է ընտրի, թե ինչպես զարգացնի իր հարաբերությունները Կոսովոյի հետ՝ սառեցնի հակամարտությունը, թե կապեր հաստատի:
«Ես որոշել եմ չշարունակել սուտն ու ինքնախաբեությունը, ես ասել եմ բոլորին, որ մենք իշխանություն չունենք Կոսովոյում և Մեթոխիում, բացի փաստացի առողջապահությունից ու կրթությունից և մենք պետք է դադարենք խաբել մեր հասարակությանը»,- ընդգծել է Սերբիայի նախագահը:
Միևնույն ժամանակ նա ասել է, որ անձամբ կողմ է հարաբերությունների կարգավորմանը չճանաչված հանրապետության հետ:
2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի ալբանական իշխանությունները հռչակեցին երկրամասի անկախությունը, որն անմիջապես ճանաչվեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ աշխարհի այլ առաջատար երկրների կողմից: