25.11.2024
Կալիֆորնիայի սենատը ՀՀ-ի հետ առևտրային ներկայացուցչություն բացելու օրինագիծ է ընդունել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն կշարունակի իրանական սպառնալիքների մոնիթորինգը. Պոմպեո

ԱՄՆ-ն իրանական սպառնալիքների մոնիթորինգը կշարունակի Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ պահպանվող լարվածության ֆոնին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է One America News Network-ը:

Պոմպեոն պատմել է Կոնգրեսում ճեպազրույցի մասին, որը նա անցկացրել է օրենսդիրների եւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի հետ:


Նրա խոսքով՝ ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները այս հանդիպումից հեռացել են հասկանալով, որ Իրանի միջուկային գործարքից դուրս գալու եւ առավելագույն ճնշման պայմաններում պատժամիջոցների արշավի անցկացումն ապահովելու նախագահ Թրամփի ձեռնարկած քայլերը ամբողջությամբ արդարացված էին: