1.08.2025
Պոմպեոյի և Բոլթոնի միջև լարվածությունն աճում է
prev Նախորդ նորություն

Կալիֆորնիայի սենատը ՀՀ-ի հետ առևտրային ներկայացուցչություն բացելու օրինագիծ է ընդունել

Կալիֆորնիայի նահանգային սենատն ընդունել է օրինագիծ, որը ենթադրում է նահանգի և Հայաստանի միջև առևտրային ներկայացուցչության բացում:


Ինչպես նշում է Asbarez-ը, օրինագիծը ներկայացվել է սենատոր Էնթոնի Պորտանտինոյի նախաձեռնությամբ: Վերջինս մանրամասնել է, որ շատ ուրախ և հպարտ է նահանգային սենատում այս օրինագծի առաջխաղացման կապակցությամբ և անհամբեր սպասում է ներկայացուցչության հիմնմանը:


«Կալիֆոռնիան տնտեսական ոլորտի առաջատարն է, իսկ հայկական համայնքը՝ մեր հաջողության կարևոր բաղկացուցիչը: Սա օգտակար կլինի և՛ Կալիֆորնիայի, և՛ Հայաստանի համար»,-ասել է Պորտանտինոն:


Աղբյուրը մանրամասնում է, որ առևտրային ներկայացուցչությունը կգտնվի Հայաստանում և կծառայի Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային կապերի զարգացմանը:


Asbarez-ը հիշեցնում է, որ ավելի վաղ նահանգային սենատն այսպիսի ներկայացուցչություն հիմնելու որոշում էր ընդունել, սակայն Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը 2007թ. չեղարկել էր այն:

ԱՄՆ-ն կշարունակի իրանական սպառնալիքների մոնիթորինգը. Պոմպեո
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան