1.05.2025
Էրդողանը կողոպուտ է համարել Թուրքիային F-35-ի մատակարարումից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարումը
prev Նախորդ նորություն

Ամերիկացիների գրեթե կեսը կողմ է նախագահ Թրամփին իմփիչմենթ հայտարարելուն

Ամերիկացիների գրեթե կեսը կողմ է նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնից հեռացնելու գաղափարին: Այս մասին են վկայում Gallup սոցիոլոգիական ծառայության հրապարակված հետազոտության տվյալները:


Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, մասնագետները նշում են, որ հարցվողների 45 տոկոսը պաշտպանում է ԱՄՆ Կոնգրեսի շատ դեմոկրատների առաջարկը՝ իմփիչմենթ հայտարարել նախագահին։ Ընդ որում՝ հարցվածների 53 տոկոսը կարծում է, որ Թրամփին պետք է հեռացնել այդ պաշտոնից։


Նշվում է, որ հարցման արդյունքներում նկատվում է կտրուկ տարբերություն կուսակցական հատկանիշով։ Հանրապետական կուսակցության կողմնակիցների միայն 7 տոկոսը է կողմ Թրամփին իմփիչմենթ հայտարարելուն: Այն դեպքում, երբ այդ գաղափարի կողմնեկիցները Դեմոկրատական կուսակցությում կազմում են 81 տոկոս։


Չնայած բնակչության մեծ մասը դեմ է դրան, Թրամփի իմփիչմենթի կողմնակիցների թիվն ավելի բարձր է, քան երկրի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի ցուցանիշը Մոնիկա Լեւինսկու հետ ամուսնական դավաճանության ֆոնին, եւ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնինը՝ Ուոթերգեյթի սկանդալի հետ կապված, հայտնում են Gallup –ի փորձագետները։


Ընդ որում՝ հետազոտողները տեղեկացրել են, որ Սպիտակ տան ներկայիս տիրոջ հանդեպ բարեհաճ է երկրի բնակչության ընդամենը 41 տոկոսը։


Հարցմանը, որն իրականացվել է հունիսի 19-30-ին, մասնակցել է 1018 չափահաս ամերիկացի։


Ավելի վաղ Հանրապետական կուսակցության առաջնորդները քանիցս հայտարարել էին, որ թույլ չեն տա իմփիչմենթ հայտարարել Թրամփին։

Ղազախստանում ցանկանում են սահմանափակել հայկական համարանիշերով մեքենաների երթեւեկը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով